EducationUSA առցանց ցուցահանդես 2021
Բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել բակալավրիատի, մագիստրատուրայի կամ կարճաժամկետ կրթական ծրագրերով Միացյալ Նահանգներում։ ԱՄՆ բարձրագույն կրթության մասին ամբողջ անհրաժեշտ տեղեկությունը՝ անվճար և մեկ վայրում։
Բաց մի՛ թողեք ձեր բացառիկ հնարավորութունը։ Մասնակցե՛ք ԱՄՆ համալսարանների ամենամեծ առցանց ցուցահանդեսներին։
Կապնվե՛ք ԱՄՆ 100 հավատարմագրված քոլեջների և համալսարանների ներկայացուցիչների հետ։
Գտե՛ք այն համալսարանը և ծրագիրը, որը լավագունս կհամապատասխանի ձեզ։
Իմացե՛ք ավելին Միացյալ Նահանգներում ուսման վարձերի և կրթաթոշակիների հնարավորությունների մասին (կարող է լինել տարբեր ըստ հաստատության)։
Իմացե՛ք ավելին Միացյալ Նահանգներում կրթություն ստանալու առավելությունների մասին։
Իմացե՛ք ԱՄՆ-ում ուսումը ավարտելուց հետո հասանելի հնարավորությունների մասին։
Ստացե՛ք խորհուրդ այն ամենի վերաբերյալ, ինչ ձեզ պետք է ԱՄՆ-ում կրթություն ստանալու համար։
Մասնակցե՛ք օնլայն վեբինարների ՝ համալսարանի ներկայացուցիչների հետ։
Զրուցե՛ք EducationUSA-ի խորհրդատուների հետ՝ ԱՄՆ-ում բարձրագույն կրթություն ստանալու ձեր ապագա քայլերի վերաբերյալ։
Բաց մի՛ թողեք ձեր բացառիկ հնարավորութունը։ Մասնակցե՛ք ԱՄՆ համալսարանների ամենամեծ առցանց ցուցահանդեսներին։
Որպեսզի գտնեք ձեզ համար ամենալավ կրթական ծրագիրը ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում կրթություն ստանալու համար նախ պետք է ուսումնասիրել բոլոր տարբերակները, որպեսզի կարողանաք գտնել ձեզ հարմար բուհ կամ քոլեջ։ Օգտագործեք մեր պարզ որոնման համակարգը, նշելով ծրագրերը/դասընթացները, ինչպես նաև նահանգը, որտեղ ցանկանում եք սովորել։ Զրուցեք անմիջապես ԱՄՆ 100 հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրեք բոլոր հնարավորությունները և բացահայտեք ձեզ համապատասխան համալսարանը/քոլեջը։ EducationUSA խորհրդատուները պատրաստ կլինեն պատասխանել ձեր բոլոր հարցերին և այս ամենը ամենահարմարավետ և ապահով վայրից ՝ ձեր տանից։
Որպեսզի գտնեք ձեզ համար ամենալավ կրթական ծրագիրը ԱՄՆ-ում
ԱՄՆ-ում կրթություն ստանալու համար նախ պետք է ուսումնասիրել բոլոր տարբերակները, որպեսզի կարողանաք գտնել ձեզ հարմար բուհ կամ քոլեջ։ Օգտագործեք մեր պարզ որոնման համակարգը, նշելով ծրագրերը/դասընթացները, ինչպես նաև նահանգը, որտեղ ցանկանում եք սովորել։ Զրուցեք անմիջապես ԱՄՆ 100 հավատարմագրված բուհերի ներկայացուցիչների հետ, ուսումնասիրեք բոլոր հնարավորությունները և բացահայտեք ձեզ համապատասխան համալսարանը/քոլեջը։ EducationUSA խորհրդատուները պատրաստ կլինեն պատասխանել ձեր բոլոր հարցերին և այս ամենը ամենահարմարավետ և ապահով վայրից ՝ ձեր տանից։
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է գործում ցուցահանդեսը։
Արդյո՞ք այս միջոցառումը անվճար է։
Ինչպե՞ս կարող եմ հստակ ծրագրեր փնտրել։
Արդյո՞ք կան ինչ-որ կրթաթոշակներ։
Առցանց ցուցահանդեսը գործում է ճիշտ իրական ցուցահանդեսի պես։ Իսկ ամենալավն այն է, որ դուք կարող եք մասնակցել ցուցահանդեսին ձեզ համար հարմար և ապահով վայրից՝ ձեր տանից։ Առցանց հարթակում դուք կկարողանաք այցելել յուրաքանչյուր բուհի տաղավար և մանրամասն տեղեկություն ստանալ հենց այդ բուհի վերաբերյալ։ Ավելին, դուք կարող եք անմիջապես զրուցել համալսարանների ներկայացուցիչների հետ տեքստային նամակագրության կամ ձայնային/վիդեո զանգերի միջոցով։
Այո, սա անվճար միջոցառում է, որը կապում է ձեզ Միացյալ Նահանգների հավատարմագրված բարձրագույն կրթական հաստատությունների հետ։ Որպեսզի ձեր տեղը ամրագրեք, դուք պետք է գրանցվեք այս կայքում և առցանց ցուցահանդեսի օրը հասանելություն ունենաք հարթակին։
Ցուցահանդեսի օրը առցանց հարթակ մուտք գործելուն պես, կտեսնեք որոնման համակարգ, որը ձեզ թույլ կտա փնտրել հաստատություններ ըստ անվան, ծրագրի/կուրսի և Միացյալ Նահանգներում գտնվելու վայրի։ Դուք կարող եք պահպանել ձեր նախընտրած տարբերակները՝ հետագայում վերանայելու համար։
Յուրաքանչյուր մասնակից ԱՄՆ բուհ ունի տարբեր ուսման վճարներ, այլ ծախսեր, և, հետևաբար, տարբեր զեղչային համակարգեր։ Մենք խորհուրդ ենք տալիս ուսումնսաիրել ձեզ հետաքրքրող համալսարանը, և ցուցահանդեսի ժամանակ բուհերի ներկայացուցիչներին տալ ձեզ հուզող հարցերը։
Որտե՞ղ է իմ մուտք գործելու ինֆորմացիան։
Կարո՞ղ եմ վերականգնել իմ գաղտնաբառը։
Կարո՞ղ եմ հետո մասնակցել միջոցառմանը։
Ինչպե՞ս պահպանեմ կապը ԱՄՆ բուհերի ներկայացուցիչների հետ միջոցառումից հետո։
Գրանցվելուց հետո, դուք ստացել եք էլեկտրոնային նամակ, որտեղ նշված է ձեր մուտքանունը և գաղտնաբառը։ Չմոռանաք ստուգել spam բաժինը։ Եթե չեք գտնում նամակը, սեղմեք 'գրանցվել' կոճակը, գրեք ձեր նույն էլ․ հասցեն, և նշեք "մոռացել եմ գաղտաբառը" որպեսզի ստանաք նոր գաղտնաբառ։
Այո՛։ Ցուցահանդեսի օրը, եթե մոռացել եք ձեր գաղտաբառը, փորձեք մուտք գործել և նշեք 'մոռացել եմ գաղտաբառը'։ Գրեք ձեր նախկինում նշված էլ․ հասցեն։ Դուք կստանաք նոր նամակ, որտեղ կգտեք ձեր վերականգնված գաղտնաբառը։
ԱՄՆ բուհերի ներկայացուցիչների հետ զրուցելու համար այդ պահի մասնակցությունը պարտադիր է․ ներկայացուցիչները հասանելի են լինելու միայն նշված ժամերին։ Սակայն, կարող եք այցելել ցուցահանդեսի առցանց հարթակը միջոցառման ավարտից հետո ևս 2 օր։ Դուք կարող եք մուտք գործել ձեր անձնական էջ և ներբեռնել ձեզ անհրաժետ ինֆորմացիան։ Մենք խորհուրդ ենք տալիս միանալ միջոցառմանը նախօրոք, որպեսզի հասցնեք զրուցել բոլոր ներկա համալսարանների ներկայացուցիչների հետ։
Միջոցառման ավարտից հետո ևս 2 օր հարթակը հասանելի կլինի, և դուք կարող եք գտնել ձեր խոսակցության պատմությունը, ինչպես և այն բոլոր հատվածները, որոնք նշել եք որպես կարևոր։ Գրանցվելով ցուցահանդեսին դուք համաձայնվել եք, որ մենք ուղարկենք ձեր տվյալները բուհերի ներկայացուցիչներին։ Հետևաբար, նրանք ձեզ հետ կապ կհաստատեն և կփոխանցեն հավելյալ տեղեկություն՝ իրենց հնարավորությունների մասին։
Հաճախ տրվող հարցեր
Ինչպե՞ս է գործում ցուցահանդեսը։
Արդյո՞ք այս միջոցառումը անվճար է։
Ինչպե՞ս կարող եմ հստակ ծրագրեր փնտրել։
Արդյո՞ք կան ինչ-որ կրթաթոշակներ։
Որտե՞ղ է իմ մուտք գործելու ինֆորմացիան։
Կարո՞ղ եմ վերականգնել իմ գաղտնաբառը։
Կարո՞ղ եմ հետո մասնակցել միջոցառմանը։
Ինչպե՞ս պահպանեմ կապը ԱՄՆ բուհերի ներկայացուցիչների հետ միջոցառումից հետո։